Լրահոս

14.02.2012 14:39


Մարգար Օհանյանը հաջորդ դատական նիստին ամեն ինչ կասի, ամե՛ն ինչ

Մարգար Օհանյանը հաջորդ դատական նիստին ամեն ինչ կասի, ամե՛ն ինչ

Արդեն տեղեկացրել ենք, որ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով բոլոր ամբաստանյալները հրաժարվել են դատարանում ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց, բացի Մարգար Օհանյանից։ Նա հայտարարել է, որ միանշանակ պատրաստ է ցուցմունք տալ, սակայն քանի որ այսօր դատարանում հրապարակված ամբաստանյալների ցուցմունքները բազմաթիվ հարցեր են առաջացնում, ինչպես նաև ապացուցում են առաջին դատական նիստում հնչեցրած իր հայտարարությունը՝ թե ինչպես ինքը 40 րոպեում վկայից դարձավ կասկածյալ, հետևաբար ամբաստանյալներին բազում հարցեր պատրաստելու և իր ցուցմուքներին նախապատրաստվելու համար դատարանից ժամանակ է խնդրում։

–Ես միակ մարդն եմ չորս մեղադրյալներից, որ բենզինի հետ կապ չեմ ունեցել։ Շատ բան ունեմ ասելու ցուցմունքների հետ կապված,–ընդգծել է Մ. Օհանյանը։

Դատական նիստը հետաձգվել է մինչև փետրվարի 20–ը՝ ժամը 11:30։

Դատարանի դահլիճից հեռանալուց առաջ Մարգար Օհանյանը հայտարարել է.

–Հաջորդ նիստին ամեն ինչ ասելու եմ, ամեն ինչ, ինչ–որ գիտեմ ասելու եմ, ամե՛ն ինչ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը